ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում վերջինը կբախվի «նախկինում չտեսնված ավերածությունների հետ»։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ի հետ հարցազրույցում։
«Ես պատերազմ չեմ փնտրում։ Բայց եթե դա տեղի ունենա, դա կլինի ոչնչացում, որը դուք նախկինում չեք տեսել»,-Թեհրանին դիմելով՝ ընդգծել է ԱՄՆ-ի առաջնորդը։
Նա նաև նշել է, որ ցանկանում է խուսափել ռազմական սցենարից և հիշեցրել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։
«Դուք ցանկանում եք ասել՝ լավ։ Հակառակ դեպքում առաջիկա երեք տարում ձեր տնտեսական իրավիճակը վատ կլինի»,-նշել է Թրամփը։











































