Հուլիսի 6-ին ժամը 18:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ասֆալտի գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Սակայն ժամը 19:38-ին ահազանգ է ստացվել, որ ասֆալտի գործարանի տարածքում կրկին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել Մեղրի քաղաքի եւ Ագարակ քաղաքի մեկական հաշվարկներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 20:30-ին:
Այրվել է 15 քմ. մազութ:







































