ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ The New York Times պարբերականը կեղծ տեղեկատվություն է տրամադրել FBI-ին:
«The New York Times-ն իմ մասին կեղծ պատմություններ է տրամադրում FBI-ին»,- գրել է Թրամփը:
Նրա խոսքերով, պարբերականը «ռուսական գործի» շրջանակներում հատուկ ծառայություններին «սնել է» կեղծ տեղեկատվությամբ:
Նա նաև հավելել է, որ NYT-ն իր գործողություններով կարող էր խախտել օրենքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը NYT-ից պահանջել էր բացահայտել Ռուսաստանի վրա հարձակումների վերաբերյալ տվյալների աղբյուրը:











































