Մեծ Բրիտանիայի 5 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունն ավելի է, քան երկրի աղքատ բնակչության 20 տոկոսինը: Այս մասին են վկայում Oxfam բարեգործական կազմակերպության տվյալները՝ փոխանցում է BBC-ն:
Կազմակերպության տվյալներով՝ ամենահարուստ ընտանիքների կարողությունը, որը գնահատվում է մոտ 47 մլրդ դոլար, ավելին է, քան 12.6 մլն բրիտանացիների ընդհանուր միջոցները:
Oxfam-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան վերածվում է մասնատված ազգի: Նրանք կառավարությանը կոչ են արել տարեկան բյուջեի քննարկման ժամանակ կենտրոնանալ ոչ թե հարկերից խուսափելու խնդիրների, այլ շքեղության հարկի բարձրացման վրա:
Կազմակերպությունում ընդգծել են, որ էլիտայի եկամուտներն ակտիվորեն աճում են, մինչդեռ միլիոնավոր ընտանիքներ հազիվ են ծայրը ծայրին հասցնում:










































