Առաջիկա տասնամյակում ժամանակակից քաղաքակրթությունը կբախվի կոլապսի՝ աճող տնտեսական անկայունության և երկրագնդի ռեսուրսների ծանրաբեռնվածության պատճառով: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով NASA-ի կողմից ֆինանսավորվող գիտական հետազոտության արդյունքները:
Սցենարները կազմելիս գիտնականներն օգտագործել են տեսական մոդելներ և ուսումնասիրել գործոններ, որոնք կարող են հանգեցնել քաղաքակրթության փլուզմանը՝ բնակչության աճից մինչև կլիմայի փոփոխություն: Հետազոտողները պարզել են, որ երբ այս գործոնները հավաքվում են, կարող են առաջացնել գլոբալ աղետ՝ ռեսուրսների սպառման և հասարակությունում գոյություն ունեցող «էլիտար» և «զանգվածային» շերտերի պատճառով:
Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ կոլապսի ամենավատ սցենարն անխուսափելի չէ:
Կոլապսից հնարավոր է խուսափել և բնակչությունը կարող է հասնել հավասարակշռության, եթե բնական ռեսուրսների սպառման արագությունը նվազի և հասնի ընդունելի մակարդակի, իսկ ռեսուրսները բաշխվեն խելամիտ և արդար կերպով՝ ասվում է հոդվածում:






































