Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:
«ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների և դատական իշխանության առողջացման գործընթացը իրականացվելու է բացառապես օրինականության սահմաններում, սահմանադրականության, իրավունքի գերակայության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստան»-ից թաքուն ոչ մի նախագիծ չեն բերելու:
Նրա խոսքով՝ վեթինգը պերմանենտ գործընթաց է. «Դատական իշխանության մեջ ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում»:
Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ ինքն էլ երբևէ չի պատկերացրել, որ կարող է Դավիթ Հարությունյանի տեղակալի մասին դրական բաներ ասել. «Բայց մենք մեզ չենք կարող թույլ տալ բոլորին մերժելու շռայլություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: