Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախագահի «Սերբական առաջադիմական կուսակցության» համոզիչ հաղթանակով, որը բացարձակ մեծամասնություն կստանա 250 տեղանոց խորհրդարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այսպիսով՝ Սերբիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ քաղաքական մեկ միավորումը ստացել է ինքնուրույն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու իրավունք: Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ քվեաթերթիկների կեսի հաշվարկից հետո կուսակցությունը ստացել է ձայների մոտ 50 տոկոսը: Դա թույլ կտա նրանց զբաղեցնել 156 պատգամավորական աթոռ:
Կուսակցության ընտրական շտաբը գիշերը տոնել է հաղթանակը: Ներկաների համար նվագել են երաժիշտները, հյուրերին հյուրասիրել են շամպայնով ու 20 կգ տորթով:
Ընտրությունների մյուս մասնակիցները ստացել են 15 տոկոսից քիչ ձայներ:











































