D3 վիտամինի հիմնական ազդեցիկ նյութը՝ խոլեկալցիֆերոլը, կարող է երկարացնել տարեց կանանց կյանքը: Նրա բացակայությունը կարող է առաջացնել անկումների և կոտրվածքների մեծ վտանգ: Այս մասին նշվում է այն հետազոտության մեջ, որը տպագրվել է Կոկրանի գրադարանի վերջին հրատարակչության մեջ: Այս մասին հաղորդում է RBC-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Գիտնականների միջազգային խումբը պատահական ընտրությամբ հետազոտություններ է իրականացրել (ամենալավ ձևն է պարզելու բուժման և հիվանդության հանգման պատճառահետևանքային կապը), որին մասնակցել է 94,148 մարդ, որոնցից 79%-ը կազմել են 74 տարեկան և ավելի կանայք:
«Մինչև հիմա կոնկրետ տեղեկություններ չկային D3 վիտամինի օգտակարության մասին, մասնավորապես նրա՝ մահացության վրա ազդելու մասին: Գիտական այդ տեսության ապացույցը մենք գտել ենք վերջերս: Անալիզները ցույց են տվել, որ այն նվազեցնում է մահացության թիվը 6%-ով: Դա նշանակում է, որ Դուք 200 հոգուց բաղկացած խմբին երկու տարվա ընթացքում պետք է D3 վիտամին տաք, որպեսզի փրկեք մեկ լրացուցիչ կյանք»,- մեկնաբանում է Սերբիայի Նիշ քաղաքի համալսարանի ներքին հիվանդությունների բժշկագիտության պրոֆեսոր Գորան Բելակովիչը:
Սա նշանակում է, որ ծերերը պետք է հաճախ դուրս գան արևի տակ զբոսնելու, քանի որ արևի շնորհիվ է օրգանիզմում առաջանում D3 վիտամինը:











































