Մոսկվան ուշադիր հետևում է Պարսից ծոցում և Իրանի շուրջ խիստ լարված իրադրությանը և զսպվածության է կոչում բոլորին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պարսից ծոցի իրադրությունը շատ լարված է, ինչը խիստ անհանգստություն է առաջացնում»,- ասել է նա՝ պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նոր ալիքի վերաբերյալ հարցին:
«Մենք ուշադիր հետևում ենք իրադրությանը և զսպվածության կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք առնչություն ունեն դրա հետ»,-ասել է Պեսկովը: