Վաշինգտոնը Բաղդադին տրամադրել է զենքի խոշոր խմբաքանակ՝ նախատեսված ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է Իրաքում ԱՄՆ դեսպանատունը: Դրանց թվում են մեծ քանակությամբ «օդ-հող» AGM-114 Hllfire հրթիռներ, M4 հրացաններ և մեծ քանակությամբ զինամթերք: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Շատ կարևոր է, որ Իրաքի անվտանգության ուժերը զինված լինեն ժամանակակից և արդյունավետ զենքերով, որովհետև նրանք բախվում են լուրջ սպառնալիքի հետ, որը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ներկայացնում է Իրաքի և ողջ տարածաշրջանի համար»,- նշվում է դվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:









































