«Փաստը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տրված կարգավորումները վիճահարույց են: Մենք ունենք իրավիճակ, որ ՍԴ գործունեության հիմքերը լուրջ կասկածի տակ են, չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը գործել վիճելի իրավական կարգավորումների պայմաններում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ բոլորն էլ ընդունում են, որ ներկայիս ՍԴ-ն լեգիտիմ չէ: