Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից ներկայացված՝ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց խնդիրը ավելի գլոբալ քննարկել. «Որքանո՞վ է նպատակահարմար համատիրությունների այդ ֆորմայով աշխատանքը: Տարին դեռ չսկսված՝ ես վճարում եմ ամբողջ տարվա համար, բայց ես չեմ ստանում էն ծառայությունը, ընդ որում՝ ես ապրում եմ Երևանի ամենա-ամենա-ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում: Եվ այդ ամենակենտրոնում համատիրությունը չի կատարում իր պարտականությունը. երեք ամիսը մեկ բնակիչների հետ պիտի անցկացվեն ժողովներ՝ չկա նման բան: Համատիրությունների կոնցեպտը պիտի փոխել»:
Նրա խոսքով՝ աշխարհում շենքերի կառավարման շատ ավելի արդյունավետ մոդելներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում: