Ղրիմի կառավարությունը ծրագրում է ապրիլի առաջին օրերին անցնել ռուբլով հաշվարկների, ներառյալ կենսաթոշակները, հայտաարել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
«Ապրիլի առաջին օրերին ղրիմցիները կկարողանան աշխատավարձ ու կենսաթոշակ ստանալ ռուսական ռուբլով, սոցիալական վճարներ ռուսական ռուբլու լիարժեք ծավալով, սակայն նոր չափանիշներով ու արդեն նոր համակարգով»,- քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Թեմիրգալիևը հավելել է, որ մինչ այդ ժամկետը կառավարությունը հաշվարկում է «անցնել փոխադարձ հաշվարկների ռուբլով համակարգի»:











































