Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Իրենց պատվերներն այլևս նույն մասշտաբներով չեն կարող իրականացվել. ինչո՞ւ է Մոսկվան անթաքույց աջակցում Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ Մարտի 1-ի գործով դատաքննությունն, ակնհայտ է, որ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական տիրույթի հետաքրքրությունների հարց է։ Սրա մասին է վկայում, օրինակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի վերջին շրջանի ակտիվությունը։ Նախ՝ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, և այս ամենը ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը Ռուսաստանի հետաքրքրություններն այս գործում բացատրում է հետևյալ կերպ. «Պատճառները բազմաթիվ են։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, կեղծիքների հիման վրա, առանց որևէ իրավունք ունենալու, այդ մարդն իրեն նախագահ հռչակեց, սկսեց կատարել Ռուսաստանի բոլոր հրահանգներն ու պահանջները։ Դա իրենից ենթադրում է խոշոր ռազմավարական օբյեկտների հանձնում, այդ թվում նաև «Գազպրոմը», որի կեսը ՀՀ կառավարությանն էր, հորինեցին 145 միլիոն պարտք, այն դեպքում, երբ այլ պետությունների տասնյակ միլիարդավոր պարտքը Ռուսաստանը մարեց։ Փաստորեն, Հայաստանը, լինելով ԱՊՀ, ՀԱՊԿ, ապա ԵԱՏՄ անդամ, չներվեց այդ պարտքը, ու սկսվեց այդ հանձնումը։ Չի եղել մի դեպք, երբ նրանք չհամաձայնեն Ռուսաստանի բարձր ներկայացուցիչների պահանջներին, հլու-հնազանդ կատարվել են բոլոր պահանջները»։

https://a1plus.am/static/articles/05/95/18/l-NkbU24UqPi.jpg

Մարգարյանն ընդգծեց. «Սկսենք այնտեղից, թե ինչո՞ւ էին այդպես վարվում։ Գերտերությունները՝ հատկապես Միացյալ Նահանգները, ամեն ինչ անում էին, որ մտնեն Հարավային Կովկաս՝ առաջին հերթին, իսկ Հայաստանում կար լուրջ խնդիր՝ արցախյան հարցի լուծում, դրանով իսկ ՆԱՏՕ-ն մոտեցնել Ռուսաստանի սահմանին հարավկովկասյան տարածքում։ Պայքար է գնում, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև ու այդ պայքարի պատճառը՝ տարածքներում ազդեցության ոլորտի մեծացումը՝ նավթ, գազ, ածուխ… նրանք դեռ վաղուց լուրջ պայքար են ծավալել, ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հենց այդ նպատակն են հետապնդում։ Երևի թե ռուսները հեռատես գտնվեցին՝ ելնելով իրենց ռազմավարական շահերից և ոչ նրանից, որ Հայաստանը շատ են սիրում, ավելի շուտ մտան ու ամենը վերցրեցին իրենց վերահսկողության տակ։ Դեռ 2013-2015 թվականներին, երբ «Հակակոռուպցիոն» ծրագիրն էր իրականացնում՝ այդ ամենի մասին խոսել ենք ու ապացույցներով ներկայացրել։ Ծայրաստիճան կոռուպցիան Հայաստանում ստեղծվել է Ռուսաստանի վերահսկողության ու հովանավորության ներքո։ Այդ թվականներին Հայաստանը կոռումպացվածների շարքում 129-րդ էր, և Ռուսաստանն էլ ոչնչով չէր զիջում»։

Մարգարյանը նշեց՝ այստեղ կային կատարողներ, այնտեղ՝ պահանջողներ. «Դա նորություն չէ, չեմ ուզում անցնել պատմությանը, կան պատմաբաններ, որոնք այդ մասին գրել են՝ իրենք միշտ այդպես են վերաբերվել։ Մենք ունենք լրջագույն պատմաբաններ, ովքեր ապացուցել են, թե ինչու ընկավ Ղարսը։ Մենք պատմության այս էջերը չպետք է մոռանանք։ Համարում եմ լրջագույն ու կարևորագույն փաստ ապրիլյան հրահրված պատերազմը, ինչո՞ւ Ռուսաստանը նախապես չմիջամտեց ու չկանգնեցրեց, պայմանավորվածությո՞ւն կար։ Ահա, այսպիսի բազմաթիվ հարցեր, երբ ընկերացել են, գտել խոնարհ ծառայողներ ու կատարողներ, հիմա էլ չեն ընդունում նոր կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետն է, որոշողը ժողովուրդը, ու այս պարագայում իրենց պատվերները նույն մասշտաբներով չի կարող իրականացվել։ Ամեն ինչ արել են ու անելու են, կանգ չեն առնելու այնքան ժամանակ, մինչև իրենց կամակատարները ազատության մեջ չգտնվեն»։

Գառնիկ Մարգարյանը, դիմելով ուժային կառույցներին, նշեց. «ԱԱԾ-ն պետք է վերադառնա Մարտի 1-ի մյուս դերակատարների պատասխանատվության հարցին, այս հարցում էլ է Կրեմլը մտահոգ։ Երրորդ նախագահն էլ պետք է հայտնվի պատասխանատուների ցանկում, և նրա հետ միասին էլի շատ ու շատ մարդիկ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում