ԱՄՆ-ի քաղավիացիայի վարչությունը (FAA) ամերիկյան ավիաընկերություններին արգելել է թռչել Իրանի օդային տարածքում՝ Օրմուզի և Օմանի ծոցերի երկնքում, հաղորդում է CNBC հեռուստաալիքը։
Արտակարգ կարգադրությունն արվել է հունիսի 20-ին։
FAA-ի տվյալներով՝ ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը՝ ուղևորներով, Իրանի խոցած անօդաչու սարքից 72 կմ հեռավորությամբ է գտնվել։
«Խոցելու պահին այդ շրջանում քաղավիացիայի բազմաթիվ ինքնաթիռներ են աշխատել»,-հստակեցրել են գերատեսչությունում։










































