Իռլանդիայի վարչապետ Լեո Վարդաքարը հեգնանքով է արտահայտվել Եվրահանձնաժողովի ղեկավարի ընտրությունների և Հռոմի պապի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վարդաքարն ասել է, որ ավելի դյուրին է Հռոմի պապ ընտրել, քան Եվրահանձնաժողովի ղեկավար։
«Ավելի հաճախ դյուրին է Հռոմի պապ ընտրել, քան այդ պաշտոններին նշանակումներ կատարել»,-հավելել է Վարդաքարը։
Նա ընդգծել է, որ ԵՀ ղեկավարի ընտրությունները երբեմն մի քանի փուլ են պահանջում։









































