Ղրիմի բնակչության գրեթե 93%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն, հաղորդում է Ria Novosti-ն:
Այս մասին են վկայում էքզիտ-փոլերի տվյալները: Հանրաքվեին մասնակցել են Ղրիմի բնակչության 73,41%-ը՝ մոտ 1,5 միլիոն ընտրող:
Հարցումը կատարվել է Ղրիմի 150 և Սևաստոպոլի 50 ընտրատարածքներոմ: Ընդհանուր առմամբ հարցմանը 59 111 մարդ է մասնակցել, գրում է gazeta.ru-ն:







































