Հատուկ նշանակության ջոկատը ցուցարարներից ազատել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև տարածքը և շարունակել առաջ շարժվել առաջ՝ հյուրանոցի ուղղությամբ, որտեղ բողոքի ակցիայի առնվազն 100 մասնակից է գտնվել․ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նշվում է, որ հատուկ ջոկատայինների առջևից ընթացել են ոստիկանները և ձերբակալել ակցիայի մասնակիցներին։
Ռուսթավելի պողոտայում շատ էին շտապ օգնության ավտոմեքենաները։ Բժիշկները վիրավորներին օգնություն են ցուցաբերել։
Չնայած դրան՝ ցուցարարները չեն ցրվել։