Արքա Աբդալլա թագավորի միջազգային այգիները կառուցվելու են հենց անապատոում՝ Էր-Ռիյդ քաղաքի արվարձանում՝ Սաուդյան Արաբիայի թագավորությունում, հայտնում է style.rbc.ru-ն:
Քանի որ անապատում պայմաններն այնքան էլ հարմար չեն տարբեր էկզոտիկ բույսերի համար, այգիները փակ են լինելու, ու դրանք հագեցվելու են օդափոխման համակարգով:
Շենքի դիզայնի վրա աշխատում են բրիտանական Barton Willmore International ընկերության ու Buro Happold ինժեներական բյուրոյի մասնագետները:
Այգու ֆլորան լինելու է Յուրայի դարաշրջանի ու Կավճե շրջանի բուսական աշխարհը, իսկ տարածքում ազատ թռչելու են էկզոտիկ թռչունները:










































