Սաունաներ հաճախակի այցելությունները նվազեցնում են սպերմատոզոիդների քանակը և, որպես հետևանք, տղամարդկանց մոտ անպտղություն են առաջացնում:
Այսպիսի եզրահանգման են եկել իտալացի գիտնականները, ովքեր ուսումնասիրություններ են կատարել 30-ամյա կամավորների շրջանում:
Տասը կամավոր շաբաթական երկու անգամ 15 րոպե սաունայում են անցկացրել: 3 ամիս անց փորձը ավարտվել է, և գիտնականները գնահատել են արդյունքները:
Արդյունքում պարզվել է, որ սաունան բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց առողջության վրա՝ նվազեցնելով սպերմատոզոիդների քանակը:
«Սաունաներում փորձի մասնակիցների ձվարանների ջերմաստիճանը բարձրացել է, որն էլ ազդել է սպերմատոզոիդների քանակի վրա»,- բացատրում է դոկտոր Էնդրյու Կրամերը, որն աշխատում է ԱՄՆ Մերիլենդ նահանգի բժշկական կենտրոնում, փոխանցում է fedpost.ru-ն:












































