Լյուպիտա Նիոնգոն Grazia ամսագրի բրիտանական տարբերակին տված հարցազրույցում խոստովանել է, որ ոչ միշտ է սիրել նորաձևությունը, չնայած մշտապես հետևել է իր արտաքին տեսքին: «12 տարվա ստրկություն» ֆիլմի շնորհիվ նա կարողացել է կերպարներ փորձարկել:
«Ես երբեք չեմ իմացել, թե ինչ է կատարվում նորաձևության արտադրությունում, ինձ համար դա գաղտնիք է եղել: Դա հիասքանչ և անսովոր փորձ է»:
Դերասանուհուն հատկապես դուր է գալիս գունախաղը:
«Շատ եմ սիրում համարձակ և վառ երանգներ, ինչպես նաև colour-block»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է կուռքերին, ապա Լյուպիտան ոճի օրինակ է համարում Քեյթ Բլանշեթին:
31-ամյա Նիոնգոն օգտվում է աստղային ոճաբան Միքաելա Էրլինգերի ծառայություններից և ասել է. «Ես ոճաբանների մեծ բանակ չունեմ, միայն մեկը, ում ես շատ եմ սիրում»:
Նշենք, որ նորաձևության քննադատներն ու ամսագրերի խմբագիրները Լյուպիտայի զգեստները անընդհատ ներառում են լավագույն կերպարների վարկանիշային աղյուսակների մեջ: Այժմ Նիոնգոն Miu Miu-ի դեմքն է, գրում է SPLETNIK.RU-ն:










































