Այսօր Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպանատան շենքի առջև երկու ակցիա է անցկացվել՝ Ղրիմում հանրաքվեի անցկացմանը կողմ և դեմ, հայտնում է gazeta.ru-ն:
«Ղրիմը Ռուսաստանն է» նշանաբանով ակցիա են կազմակերպել վրացական ոչկառավարական «Եվրասիական ընտրություն» կազմակերպության անդամները:
Հարևանությամբ ընթացել է բողոքի ակցիա, որը կազմակերպել է ոչկառավարական «Ազատ գոտի» կազմակերպությունը: Այն զգալիորեն ավելի բազմամարդ է եղել, քան «Եվրասիական ընտրության» ակցիան:
Երկու խմբերի միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով «Ղրիմը Ռուսաստանն է» գրվածքով պաստառները ոչնչացվել են, և ակցիան փաստացի խափանվել է:
Վարչական իրավախախտման մեղադրանքով ամեն կողմից մեկ ցուցարար է ձերբակալվել:








































