Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք իսլամական ալյանսի անդամ են: Կարո՞ղ է նրանք Ադրբեջանի հետ ունեն նմանատիպ համաձայնագիր»,- ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Դա փակ սիստեմ է, որտեղ չեն կարող ներթափանցել այլ օգտատերեր, բայց եթե լինի կողմերից մեկի լուռ թույլտվությունը, իհարկե չենք կարող բացառել: Բայց այդ ուղղությամբ պետք է աշխատենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































