Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել Ստամբուլի ընտրողներին: Հունիսի 19-ին թուրքական Ֆիքրի Ասըմ ընկերության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը, դիմելով Ստամբուլի բնակչությանը, կոչ է արել հունիսի 23-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ քվեարկել «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին:

«Դուք լավ գիտեք, թե մեր կուսակցության պաշտոնավարման տարիներին ինչ քայլեր ենք իրականացրել՝ հօգուտ մեր ստամբուլաբնակ քաղաքացիների: Եթե Բինալի Յըլդըրըմն ընտրվի քաղաքապետ, ապա վստահ եղեք, որ 24-25 տարի շարունակ իրականացվող բարեփոխումներն ավելի բարձր մակարդակով են շարունակվելու»,- նշել է նա:

Խոսելով Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ ի տարբերություն Բինալի Յըլդըրըմի, Իմամօղլուն կառավարման ոլորտում փորձ չունի: Մինչդեռ Բինալի Յըլդըրըմը եղել է պատգամավոր, նախարար, վարչապետ, նաև՝ Ազգային ժողովի նախագահ:

Էրդողանի խոսքով՝ ժողովրդավարությունը ձևավորվում է քվեատուփի մոտ, մինչդեռ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները կարծում են, որ այն ձևավորվում է փողոցում, երբ ժողովուրդը իր ազատ կամքն է արտահայտում ցույցերի և հեղափոխությունների միջոցով: Էրդողանի համոզմամբ՝ անհրաժեշտ է կրակի օրը նրանց ապացուցել, որ սխալվում են:

2019թ. մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը նախագահ Էրդողանի կողմից այդքան կարևորվող Ստամբուլ քաղաքում պարտություն կրեց՝ զիջելով Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Արդյունքները անակնկալ եղան թե՛ նախագահի ու իր գլխավորած կուսակցության և թե՛ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող կուսակցությունների համար: Նախագահ Էրդողանի համար հատկապես պարտությունը ցավալի էր, քանի որ նա ժամանակին եղել է Ստամբուլի քաղաքապետը և իր առաջին հաջողությունները գրանցել է հենց Ստամբուլում, բացի այդ՝ Ստամբուլը համարվում է Թուրքիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներից մեկը, որի կառավարման հանձնումը ընդդիմադիր կուսակցությանը մեծ պարտություն էր:

Ընտրություններից հետո թե՛ նախագահ Էրդողանը, թե՛ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, նախկին վարչապետ Բիլանի Յըլդըրըմը հայտարարեցին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և հասնելու են նրան, որ Ստամբուլում կազմակերպվեն արտահերթ ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում