Malaysia Airliens ընկերության անհետացած Boeing ինքնաթիռի որոնողական աշխատանքներին մասնակցող պետությունների թիվը հասել է 25-ի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը`վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Մասնակիցների թիվը 14-ից հասել է 25-ի: Դա մեր առջև նոր խնդիրներ է դնում`որոնողական ջանքերի կոորդինացման առումով»,-ասել է գերատեսչության ղեկավար Հիսամուդին Հուսեյնը:









































