Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը. Այժմ շարունակվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը:
«Իներցիան պետական ապարատում շատ ուժեղ է. ես հաճախ այն զգացողությունն ունեմ, որ պետական ապարատը մի փիղ է, որը շարժվում է իր տրամաբանությամբ, և միշտ չէ, որ այդ հսկա կենդանու բնազդները հաջողվում է փոխել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ՊՎԾ-ի և Հաշվեքննիչ պալատի կառավարումը ընդդիմությանը հանձնելու առաջարկին. «Նոր հեծանիվ են հորինում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































