Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Անատոլի Թադևոսյանին Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին՝ ազատելով նրան ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պարտականություններից:
Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով Սպարտակ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: