Volkswagen-ը 2014-ին ծրագրում է վաճառել տասնյակ միլիոնավոր ավտոմեքենաներ: Դա գերմանական ապրանքանիշը կդարձնի աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը: 2013-ին Volkswagen-ն իրացրել է 9 մլն 720 հազար ավտոմեքենա՝ զբաղեցնելով երկրորդ տեղը՝ Toyota-ից հետո: Այս մասին հայտնում է autonews.ru-ն:
Հիշեցնենք. 2013-ին Toyota-ն թողարկել է ռեկորդային թվով ավտոմեքենաներ:
Անցած տարվա հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Toyota Motor Corporation-ը թողարկել է 10 մլն 117 274 ավտոմեքենա:










































