50-ամյա դերասան Ջոնի Դեփը և նրա հարսնացուն՝ 27-ամյա Էմբեր Հերդը, որոշել են նշել իրենց նշանադրությունը, որի մասին հայտարարել են այս տարվա հունվարին:
Ուրբաթ օրը զույգը երեկույթ է կազմակերպել առաջիկա հարսանիքի պատվին: Զույգի ընկերները հրավիրատոմս են ստացել A&J մակագրությամբ: Միջոցառման ոճը ոգեշնչված էր 20-ականների Լոս Անջելեսի երեկույթներից:
Այս մասին գրում է People ամսագիրը:








































