Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում մինչհեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում միջոցների փոշիացումը:
Նա նաև նշեց, որ որակյալ հաշվեքննությունը թանկ հաճույք է. «Այդ աշխատավարձերով, որ Հաշվեքննիչ պալատում աշխատում են հաշվեքննիչները, կարո՞ղ են որակյալ հաշվեքննություն անել: Խնդրում եմ անկեղծ պատասխան»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































