Ճապոնական Honda ավտոմոբիլային կոնցեռնը ԱՄՆ-ում հետ է կանչում գրեթե 900 հազար ֆուրգոն ՝վառելիքի պոմպի թերության պատճառով, որը կարող է հրդեհ առաջացնել՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը հղված ուղերձում ապրանքանիշի ներկայացուցիչները նշել են, որ առայժմ թերության պատճառով հրդեհի դեպքերի մասին չի հաղորդվել:










































