Մոնրեալի կենտրոնում 150 մարդ է ձերբակալվել, ովքեր փորձել են անցկացնել «Երթ՝ ընդդեմ ոստիկանների դաժանության»՝ հայտնում է կանադական CBC հեռուստաընկերությունը:
Ակցիան համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ, և իրավապահները ձերբակալել են դրա մասնակիցներին: Ոստիկանության օպերացիայի շրջանում մեկ ժամով փակվել է մետրոյի կայարանը, որպեսզի ցուցարարները չկարողանան թաքնվել այնտեղ:
Նշվում է, որ անցած տարի Մոնրեալում համանման երթի փորձի համար ձերբակալվել է 250 մարդ, որոնք չարտոնագրված ցույցին մասնակցելու համար վճարել են 637 դոլար տուգանք:










































