Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Մենք մարզավիճակի առումով բավական աճելու տեղ ունենք, երբ խոսքը վերաբերում է թե՛ գործադիրին, թե՛ անկախ պետական մարմինների ներկայացուցիչներին և թե՛ Ազգային ժողովին՝ բյուջետային ծրագրավորման մասին ռեֆորմը, ձևից բացի, նաև բովանդակությամբ լցնելու առումով»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրան հետաքրքրում է, թե կառավարությունն ինչ տեսլական ունի այդ ճանապարհն անցնելու քայլերի հաջորդականության վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































