G8-ի Ռուսաստանի գործընկերները Ուկրաինայի իրավիճակի պատճառով պատրաստվում են հանդիպում անցկացնել G7 ձևաչափով՝ ամռանը Սոչիում նախատեսված գագաթնաժողովի փոխարեն: Այս մասին գրում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությունում գտնվող աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արդեն առաջարկել են այլընտրանքային գագաթնաժողով անցկացնել Լոնդոնում, իսկ մյուս անդամ երկրներն ընդունել են այդ առաջարկը:
Աղբյուրը հայտնել է, որ Բեռլինը դադարեցնում է G8-ի նախապատրաստությունը, հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ «դեռևս ընդունված չեն»: Եթե Մոսկվան Ղրիմի հարցով զիջումների չգնա, Գերմանիան մտադիր է հրաժարվել հերթական միջպետական խորհրդակցություններից, որոնք պետք է տեղի ունենան ապրիլին՝ Գերմանիայում:










































