ԱՄՆ-ում Փենսիլվանիայի արևելյան շրջանի դատախազությունը տեղեկացրել է Ֆիլադելֆիայի նավահանգստի նավերից մեկում 16․5 տոննա կոկային հայտնաբերելու մասին։ Այս մասին ասվում է գերատեսչության Twitter-յան էջում։
Նշվում է, որ դրա արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը։
«Դա թմրանյութերի խոշորագույն առգրավումն է Փենսիլվանիայի արևելյան շրջանի պատմության մեջ»,-ասվում է հաղորդագրությունում։











































