Wednesday, 01 07 2026
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան

4-ն իրար գումարած՝ լինում է գաղափարախոսություն. եթե մերժում ենք «իզմերը», մեզ հայտարարում ենք «քաղաքական իդիոտ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ արտահերթ համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ «իզմ»-երը մերժելու իր նախկին դիրքորոշմանը։ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք «իզմ»-երը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում, սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն»։

https://www.1in.am/assets/uploads/2017/09/maxresdefault-1-2.jpg

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ «եվրասիականություն» ենթադրում է այդպիսի վարքագիծ: «Եթե դու Եվրասիական միության կողմնակից կամ դաշնակից ես կամ նրա գերին ես, ուրեմն պետք է ղեկավարվես նրա արժեքային համակարգով։ «Իզմ»-երի բացակայությունը մաքուր եվրասիականություն է, Չինգիզ խանի կոնցեպցիան է, որ հետագայում որդեգրեցին Ռոմանովները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն ընդգծեց. «Այսինքն՝ ռուսները եվրոպացի չեն, արևմտական չեն, մոնղոլ էլ չեն՝ այդ երկուսի հիբրիդն են, դա կոչվում է քաղաքակրթական խիմեռա։ Նրանք չեն կրում արևմտյան արժեքները՝ եղբայրություն, ազատականություն, նրանք կրում են այլ արժեքային համակարգ, որը կոչվում է միապետ, բռնակալ, ուղղափառ եկեղեցի։ Այդտեղից սկսվեց «իզմ»-երի մերժումը։ Հիմա եթե որևէ երկիր ճանաչում է ժողովրդավարությունը, ճանաչում է խղճի ազատությունը, կրոնական հանդուրժողականությունը, խոսքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը, ճանաչում է իշխանության պարտադիր ռոտացիան ժողովրդի ընտրության միջոցով, այդ երկիրը կոչվում է ազատական։ Դրանք ճանաչել նշանակում է՝ իզմ, կանգնել նժարի այդ թևի վրա, դա իզմ է, լիբերալիզմ է, ազատականություն է, ժողովրդավարություն, դրանք բոլորը իզմ են՝ դեմոկրատիզմ»։

Իսկ մյուս կողմը, ըստ մեր զրուցակցի, իզմ չի ճանաչում. «Նա ճանաչում է միապետ, իրավազրկություն, ֆոբիաներ, կրոնական անհանդուրժողականություն: Այդ բաժանումը շատ վատ է եղել, դա միայն Քիփլինգը չի ասում, ոչ էլ Սազոնովը, դա հայտնի բանաձև է՝ հունահռոմեական դեմոկրատիան, քրիստոնեությունը, ռեֆորմացիան՝ կրոնական հանդուրժողականության իմաստով, Ֆրանսիական մեծ հեղափոխության երևույթը՝ դա միասին կոչվում է իզմ, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հանդուրժում իմ նշած արժեքները, իզմ չէ։ Քանի որ մեր երկիրը Եվրասիական միության անդամ է, մենք չենք կարող ասել, որ ճանաչում ենք արևմտականությունը որպես ծրագիր, գաղափար, քաղաքակրթություն։ Չենք կարող նաև ասել, որ մենք թաթար-մոնղոլական ենք, հնարավոր չէ այդքան պլաստիկ վիրահատություն անել՝ մեզ մոնղոլոիդ դարձնել, ստիպված ասում ենք՝ ոչ նա ենք, ոչ նա։ Մեզ դուրս ենք թողնում քաղաքակրթական աշխարհից, մեզ հայտարարում ենք քաղաքական իդիոտ»։

https://www.1in.am/assets/uploads/2018/12/NEWS.00_11_46_20.Still411.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում մեջբերեց «գաղափարախոսությունների վերջ» գրքի առկայությունն ու ասաց՝ վարչապետի հայտարարության մեջ արտառոց ոչինչ փնտրել պետք չէ. «Բայց այն չորս կետերը, որ նա մեջբերում է, շատ նման է 1920-1970-ական թվականների Չինաստանի իրավիճակին և Սուն Յաթսենի գաղափարախոսությանը, նա էլ նման բաներ էր ասում կոնֆուցիական քաղաքակրթական հենքի վրա։ Այն ժամանակ էլ Չինաստանը պետականություն էր ուզում կերտել, քայքայված վիճակում էր։ Բայց նա սոցիալ-դեմոկրատական ենթատեքստ ուներ, իսկ սա էլ քրիստոնեա-ժողովրդավարական ենթատեքստ ունի, ես դա եմ տեսնում։ Եթե մենք վարչապետի նշած չորս կետերն իրար գումարում ենք, ստանում ենք ազգային մի քիչ պահպանողական գաղափարախոսության ամբողջականություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նա։

Շիրինյանն ընդգծեց. «Վարչապետն անունը չի ասում, բայց սա ենթադրում է պետականաշինության, ազգային հենքի վրա գաղափարախոսություն, այդ չորսը՝ իրար հետ գումարած, լինում է որոշակի գաղափարախոսություն, գաղափարախոսությունն ինքնին արժեհամակարգ է։ Արարատ Միրզոյանն էլ նույն համագումարի ժամանակ ասաց ՝մենք Արտաշես Մեծագործի տեսակետների կողմնակիցն ենք, որը պետականությունը ստեղծեց որպես ամբողջականություն՝ այդ տեսակետի կողմնակիցն ենք։ Այդ ամենը եթե գումարես՝ ստացվում է նորմալ գաղափարախոսություն, անցյալի, ներկայի ու ապագայի արդիական մեկնաբանություն է։ Սա Հայաստանի վերափոխումների հարացույց է։ Մենք իրավունք ունենք գումարելու Արարատ Միրզոյանի ասածը. նույն թիմի անդամներն են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում