Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ վճիռ կայացրած դատավորների դեմ:
Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքում շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ դատավորներին կասկածում են անարդար վճիռ կայացնելու, փաստաբանների աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև նախկին վարչապետի պաշտպանության իրավունքը խախտելու մեջ:
Դրանից բացի՝ դատախազությունը կստուգի նաև №54 ուղղիչ հաստատության աշխատակիցներին, ովքեր կեղծ արձանագրություններ են կազմել այն մասին, որ Տիմոշենկոն հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, գրում է gazeta.ru-ն:










































