Սպիտակ տանը գալա ընդունելության ժամանակ արքայադուստր Դիանան իր ամուսնու`արքայազն Չարլզի հետ էր: «Դիանան շատ հմայիչ և գեղեցիկ էր: Հնարավոր է` մեր պարի ժամանակ նա մի պահ իր մանկություն վերադարձավ, երբ դիտում էր «Բրիոլին» մյուզիքլը, որտեղ ես եմ խաղում։ Հնարավոր է`այդ պահին ես հանդես եկա նրա արքայազնի դերում»,- հիշել է Թրավոլթան:
Նա տեսել էր, թե ինչպես է Դիանան պարում ամուսնու հետ և հասկացել, որ նա շատ ուժեղ զուգընկեր է, իսկ իրեն այնպես է պահում, ասես, ողջ աշխարհն է նայում իրեն: Եվ երբ դերասանն արքայադստերը պարի է հրավիրել, նա աշխատել է այնպես անել, որ Դիանան իրեն վստահ զգա իր ձեռքերում:
«Դիանան հասարակության և համընդհանուր ուշադրության, փառքի նույնպիսի զոհ էր, ինչպես ես այն ժամանակ: Սակայն Դիանան իրական էր, ես դա միանգամից զգացի: Հնարավոր է, պատճառն այն է, որ նա դավանում էր կյանքի նույնպիսի սկզբունքի, ինչ ես`լավ, ես ինձանից կարևոր մարդ եմ ներկայացնում և ինչ-որ բան նշանակում եմ: Բայց այն նույն մակարդակի վրա, ինչ մյուսները: Հասկանո՞ւմ եք»,-անկեղծացել է Ջոնը:













































