Լավ դերասանուհիները ոչ միայն հաջողության են հասնում իրենց կարիերայում, այլև միլիոնավոր դոլարներ են աշխատում: lady.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենահարուստ 10 դերասանուհիների ցուցակը.

10. Ջենիֆեր Լոուրենս՝ 26 միլիոն դոլար:
Երիտասարդ դերասանուհու վարկանիշը բարձրացել է «Սոված խաղեր» ֆիլմի նկարահանումներից հետո: Նա հայտնի է որպես մարդ, ով հաջողության է հասնում սեփական խելքով: Այժմ նա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկը: Նրա մերձավորների խոսքերով՝ փառքը Լոուրենսին որպես մարդ չի փոխել:

9. Մերիլ Սթրիփ՝ 46 միլիոն դոլար:
Սթրիփի տաղանդը տարիների հետ միայն ամրապնդվում է: Սթրիփը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում նաև նորաձևության աշխարհում «Սատանան Prada է կրում» կուռքային ֆիլմում:

8. Քեմերոն Դիաս՝ 75 միլիոն դոլար:
Քեմերոն Դիասը աշխարհի ամենահայտնի և համապատասխանաբար՝ ամենահարուստ դերասանուհիներից է: Նրա հաշվին ոչ միայն միլիոններ կան, այլև բազմաթիվ ֆիլմեր:

7. Սարա Ջեսիկա Փարկեր՝ 75 միլիոն դոլար:
Փարկերը հայտնի է դարձել «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի թողարկումից հետո: Նա նույնպես հասցրել է շատ ֆիլմերում նկարահանվել, սակայն վերջին ժամանակներս ավելի շատ երեխաների դաստիարակությամբ է զբաղվում:

6.Ռիզ Ուիզերսփուն՝ 80 միլիոն դոլար:
Ուիզերսփունը զբաղեցրել է ամենահարուստ դերասանուհիների ցուցակի միջին տեղը: Երկար տարիներ նա նկարահանվել է ֆիլմերում, սակայն վերջերս սկսել է ավելի հաճախ հանդես գալ պրոդյուսերի կարգավիճակում:

5. Սանդրա Բալոք՝ 85 միլիոն դոլար:
Բալոքն իր կարիերայի ընթացքում շատ մրցանակներ է ստացել, նրա վերջին՝ «Ձգողականություն» ֆիլմը նույնպես շատ պարգևների է առաջադրվել:

4. Ջենիֆեր Էնիսթոն՝ 110 միլիոն դոլար:
Ջենիֆեր Էնիսթոնը ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ, այլև ամենահարուստ կանանցից է: Ինչպեսև Քեմերոն Դիասը, Էնիսթոնը խաղում է կատակերգություններում և թեթև ֆիլմերում: Ինչևէ, այդ ֆիլմերում նրան հաջողվել է մեծ կարողություն վաստակել:

3. Անջելինա Ջոլի՝ 120 միլիոն դոլար:
Ջոլին շատ ֆիլմերում է նկարահանվել: Վերջին 30 տարում կինոարտադրության մեջ ակտիվ գործունեությունը օգնել է նրան հղկելու վարպետությունը: Ջոլին արդեն իր երկրորդ ֆիլմն է նկարահանում և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է հանդիսանում:

2. Դրյու Բերիմոր՝ 125 միլիոն դոլար:
Բերիմորն իր կարիերան սկսել է 1980-ականներից: Նա բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել, ինչպես նաև հանդես է եկել ռեժիսորի դերում:

1. Ջուլիա Ռոբերթս՝ 140 միլիոն դոլար:
Ջուլիա Ռոբերթսը աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից է: Նրա անձնական կարողությունը 140 միլիոն դոլար է: Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Օսկարի»:








































