Այսօր «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում տեղի է ունենում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարսանյաց արարողությունը:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ տոնահանդեսին մասնակցել են ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, ԲՀԿ-ական նախկին մարզպետներ, նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով եկել է տիկնոջ հետ: Տիկնոջ հետ է եկել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հարսանիքին ներկա են նաև Հանրապետական, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը տիկնանց հետ, Արծվիկ Մինասյանը, նաև Արմեն Մարտիրոսյանը: Հանրապետական կուսակցությունից եկել են Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը և այլք: Հարսանյաց արարողությանը մասնակցում են նաև ԱՊՀ միջխորհրդարանական խմբակցության որոշ պատգամավորներ:
Ի դեպ պսակադրության արարողությանը, որին ներկա էին քիչ թվով մարդիկ, մասնակցում էր նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը:
Մանրամասները՝ aravot.am-ում










































