22-ամյա քանթրի-երգչուհի Ջեյմի Լիննը՝ Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը, ամուսնացել է 31-ամյա գործարար Ջեյմի Ուոթսոնի հետ, փոխանցում է E! News-ը:
Արարողությունը տեղի է ունեցել մարտի 14-ին Նոր Օռլեանում: Հարսնացուն եղել է Liancarlo-ի զգեստով, իսկ նրա հինգամյա դուստր Մեդդին, որը սպիտակ զգեստով էր, ծաղկեփունջ է տարել: Բրիթնիի երկու որդիները՝ Ջեյդենը և Շոնը, մատանիներն են բռնել: Հարսանիքին ավելի քան 150 հյուրեր են ներկա եղել:
Հիշեցնենք, որ զույգը մինչև հարսանիքը երեք տարի հանդիպել է: Երգչուհին Քեյսի Օլդրիջի հետ նախկին հարաբերությունից դաստիարակում է հինգամյա դստերը, գրում է 7days.ru-ն:











































