Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշը «Ինտերֆաքս Ուկրաինա»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մասին:
Հիշեցնենք, որ Դմիտրի Ֆիրտաշը, ով «Գազպրոմի» հետ համատեղ «ՌոսՈւկրԷներգո» ձեռնարկության 45%-ի սեփականատերն է, ձերբակալվել է Վիեննայում ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի հարցմամբ:
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ ավելի քան 3 միլիարդ դոլար կարողությամբ:
Ավելի ուշ գործարարն ազատ է արձակվել 125 միլիոն եվրո գրավի դիմաց: Դատարանի վճռի համաձայն ` նա չի կարող լքել Ավստրիայի տարածքը:










































