Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ներկայացրեց օրինագծի հեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ինքը կոչ չի անում, որ իր հեղինակած օրենքի նախագիծը քվեարկվի: Հարակից զեկուցողը ներկայացրեց, որ գլխադասային հանձնաժողովը մերժել է օրենքի նախագիծը՝ ասելով, թե այն այս տեսքով ներկայացնելը անթույլատրելի է, ինչին էլ հակադարձեց Սերգեյ Բագրատյանը. «Կարծում եմ՝ հարակից զեկուցողը իրավունք չունի թույլատրելի կամ անթույլատրելի համարել օրենքի նախագիծը»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ տեղից արձագանքեց՝ խնդրելով պահպանել համերաշխության մթնոլորտը. «Առավոտ շուտ ի՞նչ եք խմել՝ սենց իրար դեմ տրամադրված եկել եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: