Երկուշաբթի Կահիրեի դատարանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսին։ «Մահմեդական եղբայրներ»-ի հայտարարությունում ասվում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի մահը դատարանի դահլիճում միանշանակ սպանություն է, փոխանցում է Reuters-ը։
Դրա հետ կապված՝ Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել է Եգիպտոսի իշխանություններին։ Նրա հայտարարությունում ասվում է, որ Մուրսիի մահը «սարսափելի էր, սակայն սպասելի», քանի որ նախկին նախագահին անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուրսիին «նահատակ» է անվանել։
«Թող Ալլահը հանգստացնի մեր եղբայր և նահատակ Մուրսիի հոգին»,-ասել է նա։
Էրդողանը նաև քննադատել է Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ «բռնապետ աս-Սիսիսն մահապատժի է ենթարկել առնվազն 50 եգիպտացու»։