Sunday, 28 06 2026
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Քոչարյանո՞վ, թե՞ Քոչարյանի դեմ. ՀՅԴ-ն համոզե՞լ է Ծառուկյանին

Դաշնակցության պատվիրակները նախօրեին հանդիպել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել ներքին ու արտաքին քաղաքական հարցեր: Դաշնակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցությունը շարունակելու է քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների գործընթացը: Շատ նման է օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպմանը հաջորդած դեսպանատան հաղորդագրությանը, որ հանդիպումը եղել է հասարակական-քաղաքական գործիչների և գործարարների հետ հանդիպումների շարքից: ՀՅԴ-ն էլ փորձում է ակնարկել, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, այսպես ասած, ընդհանուր շարքից էր, առանձնահատուկ չէր:

Ընդհանուր շարքից են այդ երկու բավականին նման տոնայնությամբ «պարզաբանումները»՝ ռուսական դեսպանության և ՀՅԴ, իհարկե դժվար է ասել: Դժվար է ասել, արդյո՞ք դեսպան-Քոչարյան հանդիպումը իր ազդեցությունն է թողել ՀՅԴ-Ծառուկյան հանդիպման վրա: Մյուս կողմից, Ռուսաստանի դեսպանատունը հազիվ թե Ծառուկյանի հետ որևէ միջնորդության համար ունենար ՀՅԴ կարիքը: Փոխարենը, գուցե Դաշնակցության կարիքն ունի Ռոբերտ Քոչարյանը՝ հաշվի առնելով այն, որ Ծառուկյանը պարբերաբար հայտարարում է, թե որևէ կապ չունի նրա հետ, կամ նրան առնչվող մարդկանց հետ: Նույնը բանը հազիվ թե կարողանա հայտարարել ՀՅԴ-ն: Իհարկե, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ ՀՅԴ-ն Ծառուկյանի հետ հանդիպմանը կատարել է զուտ Քոչարյանի միջնորդի դեր: Հնարավոր է, որ երկրորդ նախագահի մասին չի էլ խոսվել: Մյուս կողմից, իսկ ինչի՞ մասին կարող էին խոսել ՀՅԴ-ն ու Ծառուկյանը, այն պարագայում, երբ երկրորդ նախագահ Քոչարյանը բավականին հստակ ու վճռականորեն հայտարարել է ընդդիմադիր հզոր միավոր ստեղծելու և իշխանությանը մարտահրավեր նետելու մասին:

Այդ հայտարարությունը գործնականում նշանակում էր, նշանակում է, որ ներկայումս գոյություն ունեցող ընդդիմությունները՝ անկախ ամեն ինչից, ի վիճակի չեն մարտահրավեր նետել գործող իշխանությանը: Եվ, խոշոր հաշվով, դա այդպես է, որքան էլ Աբովյանի քաղաքապետի ընտրությանը Ծառուկյանին կարծես թե հաջողվել է հաղթել իշխանության թեկնածուին: Ի վերջո, ՏԻՄ-ն այլ օպերայից է: Այդպիսով, եթե Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է այդպիսի բաց և միարժեք հայտ, ապա մյուս քաղաքական միավորները, որոնք իրենց հայտարարում են ընդդիմություն, կամ պետք է քննարկեն Ռոբերտ Քոչարյանին միանալու հարցը, կամ պետք է քննարկեն Ռոբերտ Քոչարյանի դեմ միավորվելու հարցը, որովհետև հաջողության դեպքում Քոչարյանը, փաստորեն, քաղաքական շանսից առաջին հերթին հենց նրանց է զրկելու, մինչև իշխանությանը հասնելը: Թե հատկապես որ տարբերակն են քննարկել ՀՅԴ-ն ու Ծառուկյանը, և ինչ եզրահանգման հասել, պարզ կլինի թերևս ժամանակային որոշակի տարածության մեջ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում