Malayisa ավիաընկերության կորած Boeing-ի ուղղությունը հնարավոր է միտումնավոր փոխվել է ինչ-որ մեկի կողմից, ով տեղեկացված է եղել ռադարների տեղակայման դիրքի մասին և օդաչուի հմտություններ է ունեցել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով բարձրաստիճան ռազմական դիվանագետին, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
Հաղորդվում է, որ նման եզրահանգման են եկել ռազմական ռադարից ստացված տվյալների հիման վրա՝ չհրապարակելով կոնկրետ որ ռադարից:
«Նման բան կարող էր անել միայն որակավորված և կոմպետենտ գործող օդաչուն»,- հավելել է բարձրաստիճան պաշտոնյան:
Ավելի վաղ ինքնաթիռի էլեկտրոնային խթանիչների հետազոտության շնորհիվ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի վառելիքն ամբողջությամբ կարող էր սպառվել Հնդկական օվկիանոսի վրա թռչելու ժամանակ:







































