Երկուշաբթի՝ հունիսի 17-ին, Լե Բուրժեում բացվել է 53-րդ միջազգային ավիատիեզերական սրահը (Paris AirShow), որ աշխարհում ամենախոշորներից մեկն է:
Շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի 23-ը, Փարիզի ծայրամասում գտնվող լեգենդար օդանավակայանի 75 հա տարածքում ինքնաթիռներ և տիեզերական տեխնոլոգիաներ արտադրողները կներկայացնեն իրենց արտադրանքը: 2500 մասնակիցների կեսը, ինչպես միշտ, ֆրանսիացիներ են: Մյուս կեսը աշխարհի 49 երկրների ձեռնարկություններ են:
Առաջին չորս օրերի ընթացքում սրահը հասանելի է բացառապես մասնագետների համար: Բիզնես բանակցությունները տեղի են ունենում 335 տաղավարներում, որոնք կարող են տեղավորել մինչև 20 հազար այցելուի: