Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ նախկինում քաղաքապետին «քուանշ» է արել, իսկ հիմա «կապուտ» է անում. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց քուանշից հետո ընկերներս ասացին, որ «կապուտ» էլ կա: Ես ձեզ «կապուտ» եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»: «Բայց թարս «կապուտ» էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, վարչապետի աշխատակազմի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: