Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Սենսացիոն տեղեկություն և զարմանալի լռություն. Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրությունը

Հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ կարծես թե որևէ կերպ չի արձագանքել օրերս «Հայկական Ժամանակ» թերթի հրապարակած տեղեկությանը, որը վերաբերում էր Մարտի 1-ի առնչությամբ առկա «օտարալեզու» հանձնարարականին: Ըստ թերթի՝ դրանում հստակ գրված է եղել, թե ինչ գործողություններ պետք է անի իշխանությունը ընդդիմության ու հանրության դեմ: Հրապարակված տեղեկության մեջ նշվում էր, թե հայտնի չէ՝ փաստաթուղթը գործին կցվա՞ծ է, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ նշվում էր, որ այդ օրերին Երևանում են եղել այլ պետության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ և գաղտնի տեղակայվել են կառավարության նիստերի դահլիճում:

Հրապարակվածը մի տեղեկություն է, որը գործնականում պետք է տակնուվրա աներ մարտիմեկյան գործը ամբողջությամբ, որովհետև խոսքը փաստորեն օտար միջամտության մասին է: Ընդ որում, այստեղ հետաքրքիր է ոչ միայն ՀՔԾ արձագանքը՝ որպես գործը քննող մարմին, որն, ի դեպ, փաստորեն առաջին ձերբակալությունն ու մեղադրանքն է առաջադրել մարտիմեկյան տասը սպանությունների մասով:

Հետաքրքիր է նաև, թե հրապարակված տեղեկատվության առումով ինչպիսի դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանը՝ մարտիմեկյան գործով մեծ հաշվով գլխավոր կամ հիմնական մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձը: Նրա դիրքորոշումը հատկանշական է առավել ևս այն տեսանկյունից, որ թե՛ Քոչարյանը, թե՛ նրա որդին հայտարարում են, որ զոհերից հետո իրենք են ամենից շատ տուժել, քանի որ բոլոր մեղքերը վերագրվել են իրենց, և դրա վրա շատերն են շահարկումներ արել: Հետևաբար մարտիմեկյան գործի, այսպես ասած, ցանկացած «թել», որից հնարավոր է բռնվել, կարևոր պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի համար՝ մեղադրանքներից պաշտպանվելու տեսանկյունից: Իսկ մեծ հաշվով սենսացիոն նշանակություն ունեցող հրապարակումը, որը պաշտոնապես չի հաստատվել, բայց փաստորեն մինչև հիմա չի էլ հերքվել, պետք է որ լինի այդպիսին:

Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է մտածում հրապարակված տեղեկության մասին: Օրինակ՝ 0038 հրամանի մասին նա ասում է, որ տեղյակ չի եղել: Ասում է, որ դա անօրինական հրաման չէ, բայց համենայնդեպս ասում է, որ տեղյակ էլ չէ: Ասում է նաև, որ տեղյակ չի եղել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանական հատուկ գործողության մասին: Մինչդեռ իրադարձությունների ողբերգական ընթացքը սկսվեց հենց այդտեղից՝ խաղաղ ցույցը Երևանի կենտրոնում արտակարգ իրադրության վերածելով:

Իսկ Հայաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների գտնվելու մասին Ռոբերտ Քոչարյանը տեղյա՞կ էր: Տեղյա՞կ էր, որ նրանք եղել են կառավարության նիստերի դահլիճում: Թե՞ կառավարությունից տեղյակ էր միայն վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ օտարալեզու փաստացի հանձնարարականի մասին երկրորդ նախագահը մարտի 1-ի օրերին տեղյա՞կ էր: Եթե ոչ, ապա թերևս հենց նա պետք է ամենից շահագրգռվածը լինի այդ փաստաթղթի և ընդհանրապես օտար հատուկ ծառայությունների ներկայության հանգամանքը պարզելու, հաստատելու կամ հերքելու հարցում, որովհետև տեսականում կարող է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանն էլ եղել է դավադրության զոհ:

Ի դեպ, հունիսի 13-ին ՌԴ դեսպանի հետ տետ ա տետ հանդիպումը, որի բովանդակությունն իհարկե անհայտ է, դրանից շատ կարճ ժամանակ առաջ հրապարակված այդ տեղեկատվության հանդեպ նրա հետաքրքրությունը ավելացրե՞լ է, թե՞ նվազեցրել:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում