Օդեսայի նախկին նահանագապետ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե ինչպես է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերաբերվում գինուն, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։
«Նա ինձ ասել է, թե չի հավատում, որ Ուկրաինայում լավ գինի կարող է լինել»,-հայտարարել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Պորոշենկոն չի կարողանում ուկրաինական գինի խմել։
Նա նաև հավելել է, որ Պորոշենկոն փորձում է համապատասխանել իր շրջապատին։
Սաակաշվիլին ընդգծել է, որ Պորոշենկոյին բազմիցս խնդրել է նվազեցնել հարկերը ուկրաինացի գինեգործների համար։








































